May 24

Փոդքասթ

Գունավոր մետաղաձուլություն
Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ. Դրանց պարունակությունը, մասնավորապես Ալավերդու տեխնածին գոտում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է շուրջ 20-40 անգամ։ Իսկ «Նաիրիտ» ԳԱՄ-ի ուժեղ աղտոտման գոտում բույսերի տերևների վրա նկատվել են քլորոզ, մեռուկացում, աճի և զարգացման դանդաղում, ծաղկավիժում և այլն։ Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են։

______________________________________________________________________

Լեռնահանքային արդյունաբերություն

Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.: Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում Է հիմնականում.

դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,
բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,
ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով։
Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³:


Posted May 24, 2021 by armanmeliqyan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*