March 11

Էլինոր Մարգրետ Բրբիջ

Ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (1939) և 1943 թվականին այնտեղ էլ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1943-1951 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1951—1953 և 1957—1959 թվականներին աշխատել է Յորքյան աստղադիտարանում, 1955—1957 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում , 1959—1962 թվականներին՝ Չիկագոյի համալսարանում ։ 1962 թվականից աշխատել է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում(1964-ից՝ պրոֆեսոր, 1979-ից՝ Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների կենտրոնի տնօրեն)։ 1972—1973 թվականներին եղել է Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն։

Էլեանոր Մարգարետ Բյորբեջ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1976—1978 թվականներին եղել է Ամերիկյան աստղագիտական ընկերության (առաջին կինն այդ պաշտոնում), իսկ 1982 թվականին՝ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1978) անդամ։

Բյորբեջ ամուսինների հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են միջուկային Աստղաֆիզիկային, ներքին կառուցվածքի և Աստղերի էվոլյուցիայի, Գալակտիկաների ֆիզիկայի և Քվազարրի տեսություններին։ Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլերի և Ֆրեդ Հոյլի հետ 1955—1957 թվականներին կատարել են աստղերի ընդերքում միջուկային ռեակցիաների ժամանակ ծանր էլեմենտների գոյացման հիմնադիր հետազոտություններ։ Գալակտիկաներին նվիրված աշխատանքների մեծ ցիկլում ուսումնասիրել են դրանց քիմիական և աստղային կազմը, պտույտը, առաջին անգամ որոշել են շատ Գալակտիկաների զանգվածները, հետազոտել են ոչ սովորական գալակտիկաներ, որորնցում տեղի են ունենում պայթյունային երևույթներ։ 1960-ական թվականներին առաջիններից մեկը սկսեցին քվազարների ուսումնասիրությունները, ստացել են շատ քվազարների սպեկտրեր և չափել են դրանցում Սպեկտրալ գծերի Կարմիր շեղումը։ Մի շարք աշխատանքներ վերաբերվում են Ռադիոգալակտիկարի, քվազարների, Պուլսարներրի ճառագայթման տեսությանը։ Է. Մ. Բյորբեջը հանդիսացել է տիեզերական Աստղադիտակի ստեղծման նախաձեռնողներից մեկը, ղեկավարել է աստղագիտությունում հետազոտությունների համալսարանների Ասոցիացիային կից տիեզերական աստղադիտակի Կոմիտեն։