May 12

Քննական վերլուծություն

Ընդհանուր տնտեսությունը

Բագրատունիների օրոք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը մեծ վերելք ապրեցին ։ Բարձր զարգացման հասավ գյուղատնտեսությունը ։ Հողագործության մակարդակով աչքի էին ընկնում Արարատյան, Տարոնի, Բագրևանդի, Բասենի, Վանանդի և Շիրակի դաշտերը ։Երկրագործության զարգացմանը մեծապես  նպաստում էր ջրանցքների ու առուների անցկացումը ։ Ոռոգելի հողերի տարածքն օրեցօր աճում էր ։ Մշակելի հողատարծքների ընդարձակումը խոպան հողերի հաշվին լայն տարածում ստացավ ։ Այդ հողերը կոչվում էին «Նորք»։ Գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից էին բանջարաբուծությունն ու այգեգործությունը։

Անասնապահությունը

Անասնապահությամբ զբաղվում էին ավելի շատ նախալեռնային ու լեռնային հարուստ արոտավայրեր ունեցող շրջաններում՝ Արագածի, Բյուրակնյան լեռների ստորոտներում, Սյունիքում, Տարոնում, Տաշիրում, Վասպուրականում և այլուր ։ Ժամանակակից պատմիչի վկայությամբ՝ Աշոտ I–ը հայոց կաթողիկոսին նվիրում էր ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր ։ Վերջինս այդ նվիրատվությունների հաշվին դարձել էր խոշոր հողատեր ։ Միայն Տաթևի վանքը X դ. սկզբին ուներ իրեն ենթակա 22 գյուղ։

Արհեստագործությունը

Արհեստների հետագա զարգացումը հանգեցրեց նոր մասնագիտությունների հանդես գալուն ։ Դարբնությունից անջատվեցին պայտառությունը, զինագործությունը ։ Արհեստավորները քաղաքներում զբաղեցնում էին առանձին թաղամասեր ։ Անին հայտնի էր իր «Դարբնափողոց », «Նալբնդնոց », «Կոշկակարանոց » թաղամասերով ։ Միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին եղբայրությունների կամ համքարությունների մեջ իրենց շահերը պաշտպանելու նպատակով ։ Պղնձի մշակությամբ մասնագիտացել էին Սյունիքը և Տաշիրը ։ Հայաստանը ճանաչված էր նաև կաշեգործությամբ, մանածագործությամբ, կավագործությամբ, գինեգործությամբ:

May 12

Առաջադրանք

Վար, արեգ, շատ, այր, նազ, արև, հուր, ակ, գեզ, անուշ, ժիր, ծով, աջք, դաջք, երեր, նոր, նար, ալ,սչ, մար, լուսին, կաթ, թագ, շող, պետ, ազգ, խաժ, լույս, հայր:

Վարդգես, Ալվարդ, Վարդանուշ, Առեգնազ, Արևշատ, Հրայր, Ժիրայր, Նորայր,