January 12

Հարցաթերթ խաղերի վերաբերյալ

1․Ինչ՞ տեսակի խաղերեք սիրում: 2․ինչ՞ էք կարծում խաղերը վնաս են պատճառում մեզ: 3․Ինչ՞ էք կարծում խաղերի միջոցով կարելի է գումար աշխատել։ 4․Ինչ՞ էք կարծում խաղերի միջոցով կարելի է գումար աշխատել։ 5․Ձեր սիրելի խաղը որն է՞: 6․Ինչ՛ ուսոցողական խաղեր խորուրդ կտաք երեխաներին 7․

November 24

Հարցաթերթ ծրագրավորման վերաբերյալ

1․Ի՞նչ ծրագրավորման լեզուներ Դուք գիտեք։
2․Ի՞նչ պատրաստի կայքեր Դուք ունեք։
3․Ապագայում Ձեզ պատկերացնու՞մ եք այս ոլորտում։
4․Որտեղի՞ց եք Ձեր գիտելիքները ձեռք բերել ։
5․Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում, բացի մասնագիտականից։
6․Մանկու՞ց եք ցանկացել դառնալ ծրագրավորող։
7․Ուրիշ ի՞նչ հոբբիներ ունեք։
8․Ի՞նչ է ծրագրավորումը Ձեզ համար։
9․Ապագայում ի՞նչ պլաններ ունեք Ձեր մասնագիտության վերաբերյալ։
10․Համարու՞մ եք Ձեզ լավ ծրագրավորող։

November 18

Սոցիոլոգիական հետազոտության փուլերը, ծրագիրը, ընտրանքը

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.  1. Նախապատրաստական փուլ, 2. դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ, 3. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ, 5. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը, հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական համակարգային վերլուծությունը, աշխատանքային վարկածների ծավալումը: Ընթացակարգային (աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:

Ընտրանքը սոցիոլոգիայում Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ: Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը, նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա
դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների մեծության և հետևությունների հուսալիության որոշումը սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը, զբաղվածությունը և այլն:

October 22

Սոցիոլոգիական հարցում

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը:

Փորձարարական հարցման ընթացքում փորձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հարցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ
Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել
ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

Ֆոկուս խումբ
Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները:

October 20

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է զրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”:

October 1

Մարդու պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները՝ պահանջմունքները:  Պահանջմունքի ակտիվացած վիճակն անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը:

Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են:

Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

See the source image

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

Պահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

September 29

Անհատականացում

Անհատականացման տերմինը բաժանվելը նախեւառաջ առաջարկվել էր Մահլերի կողմից: Դրա էությունը այն է, որ այն նկարագրում է անձի ձեւավորման ուղեկցությամբ երկու անմիջականորեն կապված գործընթացներ: Այս հասկացությունը նաեւ օգտագործվում է որոշ դեպքերում, երբ նկարագրվում են զարգացման փուլերը: Այս գործընթացը ավարտվում է ծնվելուց հետո մոտ 24 ամիս հետո: Այն խորհրդանշում է երեխայի մորից բաժանումը եւ նոր անձնավորության կառուցվածքի ծնունդը:

Բաժանմունքը – անհատականացումը ներառում է 4 փուլ.

1․Տարբերակություն: Երեխայի հետաքրքրությունը աշխարհում աճում է:

2․Զորավարժություններ: Նորաստեղծ շարժիչի եւ ճանաչողական հմտությունների գնահատում: Չնայած դրան, երեխան դեռեւս չի կարող անել առանց աջակցության, մոր կողմից:

3․Վերականգնում: Մտքի հետ մնալու հակասական ձգտումների առաջացումը եւ միեւնույն ժամանակ անկախ լինելը:

4․Կայունության ուղին: Այն ժամանակահատվածը, երբ երեխան սկսում է շահագրգռված լինել մոր հոգեկանի հատկությունների եւ գործառույթների վրա:

Անհատականության սկզբունքը անհատի անձնական տարբերությունների գոյության հիմքն է: Շնորհիվ նրան, որ մեզնից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ բնորոշ առանձնահատկություններ, ինչը մեզ դարձնում է յուրահատուկ եւ անփոփոխ:

September 22

Էքստրավերտներ և ինտրովերտներ

Էքստրավերտներ

Էքստրավերտներին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ նրանք չեն սիրում ու չեն կարողանում մենակ մնալ, կարիք ունեն անընդհատ մարդկանցով շրջապատված լինելու, անընդհատ նոր ինֆորմացիա ստանալու, անընդհատ նոր բաներ փորձելու և նոր տեղեր գնալու: Այդ ամենի պակասը բերում է ներքին անհանգստության, ինչից նրանք փորձում են ամեն կերպ փախչել: Փոխաբերաբար ասած՝ Էքստրավերտների մեջ կա մի հսկայական դատարկություն, որը նրանք ցանկանում են լցնել, նրանց թվում է, թե այն, ինչ կա իրենց ներսում բավարար չէ, հետաքրքիր չէ, դրա համար նրանք կարիք ունեն արտաքին ազդակների՝ սեփական կյանքը լցնելու համար:

ինտրովերտներ

Ինտրովերսիան անձի հոգեբանական տեսակ է. ինտրովերտը նախընտրում է կենտրոնանալ իր սեփական ներաշխարհի, իր մտքերի ու զգացմունքների, այլ ոչ թե արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ի տարբերություն էքստրավերտների՝ ինտրովերտները սպառվում են սոցիալական շփումներից. մեծ հավաքույթներին մասնակցելուց հետո ինտրովերտները կարիք ունեն միայնակ մնալու, որպեսզի վերալիցքավորվեն ու վերագտնեն իրենց բալանսը: Ինտրովերտը կնախընտրի մնալ տանը և գիրք կարդալ, մենակ ժամանակ անցկացնել բնության գրկում, քան թե գնալ ինչ-որ մեծ հավաքույթի մասնակցելու:

September 15

օբյեկտիվ և սուբյեկտիվ կարծիք

Ինչ է «սուբյեկտիվ կարծիքն »

Սուբյեկտիվ կարծիքը հիմնված է մեր հուզական դատողություն, փորձի եւ տեսանկյունից. Օրինակ, մեզանից յուրաքանչյուրը ունի իր ըմբռնումը, գեղեցկությունը, գեղագիտության, ներդաշնակության, նորաձեւության, եւ այլն: Այս կարծիքը անպայման պետք է ետ, ով բերում է այն. Սուբյեկտիվիզմը մարդու արտահայտում է իր մտքերը, քանի որ նա «հայտնվում» կամ «ներկայացվել”. Բայց, փաստորեն, միշտ չէ, որ ճիշտ է. Բարձրաձայնում են իրենց մտքերը, մարդ, առաջին հերթին, դա ցույց է տալիս իր ներքին վիճակը. Կարեւոր է, որ հիշում է, որ ուրիշների կարծիքները, նույնիսկ բացառիկ, չպետք է լինի միայն ճիշտ ձեզ համար. Մենք կարող ենք ասել, որ սուբյեկտիվ կարծիքն է կողմնակալ, այնպես որ դա շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես է նայում իրավիճակին տարբեր անկյուններից, զբաղվել զգացմունքների եւ դրեց ինքներդ տեղը ուրիշների.

Ինչ է «օբյեկտիվ կարծիքը»

Օբյեկտիվ կարծիք կախված չէ մեր պետության համար. Այն միշտ էլ հիմնված է փորձված հանգամանքների, երբ մենք չենք փնտրում պատճառաբանումներով, եւ ընդունում իրավիճակը, թե ինչ է դա: Օրինակ, օրենքները ֆիզիկայի օբյեկտիվ եւ գործում է անկախ մեր գիտելիքների նրանց. Նույնը կարելի է ասել, շատ այլ բաներ. Երբ մենք փորձում ենք գնահատել է որոշակի իրավիճակ, հովանի իրենց տրամադրություն, զգացմունքները եւ նախապաշարմունքները, որ կարծիքը դառնում է, ինչպես ճշգրիտ, որքան հնարավոր է. Դա դժվար է, քանի որ մենք հաճախ դառնում բանտարկյալներին սեփական հուզական վիճակում. Եթե ​​դուք ունեք դժվարության, դուք փորձում են Վարպետի տեխնիկան դատարկ, որը թույլ է տալիս Ձեզ հետեւել ձեր զգացմունքներն ու զգացմունքները, նպատակ է մշտական ​​եւ ամբողջական վերահսկողության ինքն իրեն. սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կարծիքները տարբերվում է մեծապես, բայց խնդիրը, ինչպես շատ մարդկանց, որ ձեր սուբյեկտիվ կարծիքը, նրանք կարծում են, որ նպատակին. Մենք պետք է սովորենք տեսնել իրավիճակը շատ ավելի խորն է եւ պետք է հաշվի առնել նրանց տարբեր անկյուններից:«µ