May 25

Կուսակցություն

Նախաձեռնողներ

Մանվել Ալեքսանյան

Արինա Վարդանյան

Անդամներ

Արման Մելիքյան

Աննա Վիրաբյան։

Ծրագիր

Մենք կուսակցության անդամներս և Նախաձեռնողներս մեզ վրաենք վերցնում քոլեջի նորեկ Սեբաստացիների ծանոթությունը տվյալ մասնագիտության հետ (Հագուստի մոդելաորում)(հաշողական տեխնիկա)և(գինեգործություն)։Տվյալ մասնագիտությունների վերաբերյալ կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ։

Կանոնադրություն

․ Ուսանողները պարտավոր են պարտաճանաչ ներկայանալ նշանակված դասընթացին և լինեն ուշադիր։

․Դասընթացները անցկացվելու են ուսուցիչների թույլտվությամբ

․Դասընդացներ անցկացվելու են այն ուսանողների հետ որոնք ունեն լավ առաջադիմություն և։

May 24

Փոդքասթ

Գունավոր մետաղաձուլություն
Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ. Դրանց պարունակությունը, մասնավորապես Ալավերդու տեխնածին գոտում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է շուրջ 20-40 անգամ։ Իսկ «Նաիրիտ» ԳԱՄ-ի ուժեղ աղտոտման գոտում բույսերի տերևների վրա նկատվել են քլորոզ, մեռուկացում, աճի և զարգացման դանդաղում, ծաղկավիժում և այլն։ Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են։

______________________________________________________________________

Լեռնահանքային արդյունաբերություն

Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.: Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում Է հիմնականում.

դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,
բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,
ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով։
Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³:

May 24

Առաջադրաք

1․Հետևյալ բառերի ձևափոխություններով կազմել նախադասությունն էր։

ձոր, գլուխ, կանգնել, եմ, և, երբ,ախջիկ, կրկին, բարձրանալ, նայել, ես, կողմ, ես, ձերքով, անել,

Երբ, կռանալ, ու, ճակատ, համբուրել, ես, նա, աչքեր, արձունքնել ,տեսնել։

Երբ կռացա ու ճակատս համբուրեց ես, նրա բարի աչքերում արցունքն էր տեսա։

Երբեմն, ես, հասցրել, եմ, ես, տեսած, քաղաքներ, ես, կարդացած, գրքեր, մասին

Երբեմն ես Հարձնում են իմ տեսած քաղաքների իմ կարդացած գրքերի մասին

2․Տրված դարձվաձքնելով կազմել նախադասություն

Քար կտրել, սուր ճոճել, ինքն իրեն ուտել

տղաները անտառում լսեցին արջի մռնչյունը , քար կտրեցին։

Արդեն քանի տարի է հարևանը սուրէ ճոճում մյուս հարևանի վրա։

Երբ ուսանողը չեր կարողանում հանձնել քննությունը նա սկսում էր ինքն իրեն ուտել։

May 23

Երեխայի իրավունքները

Յուրաքնաչյուր երեխա անկախ սեռից, լեզվից, սոցիալական դավանանքից, կրթությունից, ապրելու վայրից ունեն հավասաի իրավունքներ:

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրաբունք, անվաան, քաղաքացիության իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման իրավունք:

ՈՒնեն կեսապայմաններ ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտանվոր և հոգևոր լիարժեք զարգացման իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, հոգեկան բռնույունից պաշտնպաանվելու իրավունք:

Երեխան ունի մտքի, խղճի, դավանանքի, ազտության իրավունք:

Երեխան ունի կրթության իրավունք: Միջնակարգ կրթությունը պետական ուսաումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու իրանունք: Ընտանիքում է կազմակերպվում երեկաի խնամքը, դաստիարակությունը, առողջության ապահովումը:

Երեխան ունի աշխատելու, արարելու խրավունքը:

May 21

Առաջադրանք

1.Կետադրե՛լ տրված տեքստը։ 

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել լույսից էր, թե այդքան երկար մեքենա 

վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին 

հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։ 

Ես պետք է որ իսկապես հոգնած լինեի,  մտածեցի  ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

— Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ, մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը,—  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի և նա գնաց բերելու։ 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։ 

Ճաշացանկ-նախաճաշ

Հուսահատ-լիահույս

Կիսալուսին-տարեկես

Սպիտակաթույր-

Հաշվապահ-եկամտահաշիվ

Անձնակազմ-բազմանձ, ներանձ

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։ 

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։ 

Չիմանալով ինչ պատասխանել, ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի:

May 21

Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրոդ կեսին

Ջհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502թթ.), որի մեջ մտավ նաև Հայաստանը։

Ակ-կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։

Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների շուրջ 100-ամյա բիրտ տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։

Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։ Թովմա Մեծոփեցու խոսքերով՝ մի քաղաք և մի քանի գյուղ միասին այնքան միջոց չունեին, որ թշնամուց հետ գնեին գոնե մեկ գերի։

Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում՝ ապաստանելով երկրի թեկուզև ոչ արգասաբեր, սակայն դժվարամատչելի վայրերում։

XV դ. հայոց պատմության ամենամռայլ և մղձավանջային էջերից է։

May 12

Քննական վերլուծություն

Ընդհանուր տնտեսությունը

Բագրատունիների օրոք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը մեծ վերելք ապրեցին ։ Բարձր զարգացման հասավ գյուղատնտեսությունը ։ Հողագործության մակարդակով աչքի էին ընկնում Արարատյան, Տարոնի, Բագրևանդի, Բասենի, Վանանդի և Շիրակի դաշտերը ։Երկրագործության զարգացմանը մեծապես  նպաստում էր ջրանցքների ու առուների անցկացումը ։ Ոռոգելի հողերի տարածքն օրեցօր աճում էր ։ Մշակելի հողատարծքների ընդարձակումը խոպան հողերի հաշվին լայն տարածում ստացավ ։ Այդ հողերը կոչվում էին «Նորք»։ Գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից էին բանջարաբուծությունն ու այգեգործությունը։

Անասնապահությունը

Անասնապահությամբ զբաղվում էին ավելի շատ նախալեռնային ու լեռնային հարուստ արոտավայրեր ունեցող շրջաններում՝ Արագածի, Բյուրակնյան լեռների ստորոտներում, Սյունիքում, Տարոնում, Տաշիրում, Վասպուրականում և այլուր ։ Ժամանակակից պատմիչի վկայությամբ՝ Աշոտ I–ը հայոց կաթողիկոսին նվիրում էր ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր ։ Վերջինս այդ նվիրատվությունների հաշվին դարձել էր խոշոր հողատեր ։ Միայն Տաթևի վանքը X դ. սկզբին ուներ իրեն ենթակա 22 գյուղ։

Արհեստագործությունը

Արհեստների հետագա զարգացումը հանգեցրեց նոր մասնագիտությունների հանդես գալուն ։ Դարբնությունից անջատվեցին պայտառությունը, զինագործությունը ։ Արհեստավորները քաղաքներում զբաղեցնում էին առանձին թաղամասեր ։ Անին հայտնի էր իր «Դարբնափողոց », «Նալբնդնոց », «Կոշկակարանոց » թաղամասերով ։ Միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին եղբայրությունների կամ համքարությունների մեջ իրենց շահերը պաշտպանելու նպատակով ։ Պղնձի մշակությամբ մասնագիտացել էին Սյունիքը և Տաշիրը ։ Հայաստանը ճանաչված էր նաև կաշեգործությամբ, մանածագործությամբ, կավագործությամբ, գինեգործությամբ:

May 12

Առաջադրանք

Վար, արեգ, շատ, այր, նազ, արև, հուր, ակ, գեզ, անուշ, ժիր, ծով, աջք, դաջք, երեր, նոր, նար, ալ,սչ, մար, լուսին, կաթ, թագ, շող, պետ, ազգ, խաժ, լույս, հայր:

Վարդգես, Ալվարդ, Վարդանուշ, Առեգնազ, Արևշատ, Հրայր, Ժիրայր, Նորայր,

May 5

Заработал своим трудом

Однажды один знаменитый поэт пришёл к царю за помощью. Царь протянул ему кошелёк с золотыми монетами, но поэт отказался:

— Я не могу взять от тебя деньги, заработанные не твоим трудом, а трудом твоих подданных. Дай мне те деньги, которые заработал ты сам.

Царь попросил его прийти на следующий день.

Когда поэт вернулся царь протянул ему несколько медных монет.

— Что это? — удивился поэт.

— Это те деньги, которые я заработал вчера, раздувая огонь в кузне у кузнеца.

— Но этого очень мало! Мне этого не хватит, — огорчился поэт.

На что царь ответил ему:

— Ты пришёл за помощью к царю, но ты не оценил труд царя управлять страной. Ты больше ценишь труд кузнеца, но сможет ли его помощь удовлетворить твои потребности?

<<Ես վաստակել եմ իմ քրտնաջան աշխատանքով>>

Մի անգամ հայտնի պոետը գնաց թագավորի մոտ օքնություն խնդրելու Թագավորը նրան հանձնեց ոսկե դրամներով դրամապանակ, բայց բանաստեղծը հրաժարվեց.

— Ես չեմ կարող ձեզանից փող վերցնել, որովհետև այդ գումարը ձեր աշխատանքով դուք չեք վաստակել Տվեք ինձ այն փողը, որը դուք վաստակել եք ինքներդ ձեր աշխատանքով:

Թագավորը խնդրեց նրան գալ հաջորդ օրը:

Երբ բանաստեղծը վերադարձավ, թագավորը նրան պղնձե մետաղադրամներ տվեց:

— Ի՞նչ է սա: — զարմացավ բանաստեղծը:

— Սա այն փողն է, որը ես երեկ վաստակել եմ ՝ դարբնի դարբնոցի կրակը վառելով:

— Բայց սա շատ քիչ է: Սա ինձ չի հերիքի, — հուզվեց բանաստեղծը:

Թագավորը պատասխանեց նրան.

—Դու օգնության համար եկել էս թագավորի մոտ, բայց դու չգնահատեցիք երկիրը ղեկավարելու արքայի աշխատանքը: Դուք ավելի շատ գնահատում եք դարբնի աշխատանքը, բայց կարո՞ղ է նրա օգնությունը բավարարել քո կարիքները: