December 6

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.

1.Թույլ վերափոխված լանդշաֆտ — այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:

2.Վերափոխված լանդշաֆտ — երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:

3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ — Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը: Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը։


Posted December 6, 2021 by armanmeliqyan in category Լանդշաֆտագիտ․ և էկոլոգիայի հիմունքներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*