October 13

Հայկական ատոմային էլեկտրակայան

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԱԷԿ-ին - Լուրեր Հայաստանից

Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։

Հիմնական տեխնիկական և տնտեսական ցուցանիշներ

20032004200520062007
Հոսանքի արտադրանք (միլիարդ ԿՎտ/ժ)1,9972,4022,7162,6402,553
Արտադրողականության գործակից (%)60,8072,9482,6980,3777,73
Հասանելիության գործակից(%)83,0976,8784,2484,6080,97

Ռեակտորներ

ԲաղադրիչՏեսակԸնդհանուր արտադրանք (ՄՎտ)Համախառն արտադրանք (ՄՎտ)Ծրագրի սկիզբԿրիտիկականությունԿասեցում
1ՋՋԷՌ-440 մոդել Վ270376 ՄՎտ408 ՄՎտ01.07.196922.12.197625.02.1989
2ՋՋԷՌ-440 մոդել Վ270376 ՄՎտ408 ՄՎտ01.07.197505.01.1980
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար -  Pars Today
October 13

Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆւնկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

October 12

Հայաստանի,հայերի մասին հիշատակումներ

ՇՈՒՄԵՐԻԱ

Շումերը (նաև Շումերիա), միջագետքի հարավային մասում գտնվող հնագույնքաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքըհամապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիսգետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամշումերացիներ։ Իրենք շումերներն իրենց երկիրը կոչում էին կի–էն–գիր («քաղաքակիրթտիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք–պետություններից, որոնցից էինՈւրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք–պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծմարդ)։ Հաճախակի քաղաք–պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանությաններքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։

ՄԻՋԱԳԵՏՔ

Միջագետք, պատմական տարածք Արևմտյան Ասիայում, որը գտնվում է Տիգրիս և Եփրատգետերի համակարգում, ներկայումս այս տարածքը համապատասխանում է Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածի, Սիրիայի արևելյան հատվածի, Հարավարևելյան Թուրքիայի, թուրք–սիրիական և իրան–իրաքյան սահմանների երկայնքովձգվող շրջաններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հայաստանի մասին ամենավաղ գրառումները հաստատում են նրա գոյության մասին դեռևսմ.թ.ա. 6–րդ դարում։ Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով արված եռալեզուԲեհիսթունի արձանագրությունը հիշատակում է Ուրարտուն բաբելոներեն, Արմինա` պարսկերեն և Հարմինույա` Էլամերեն։ Հունարենով Հայերը հիշատակվում են մոտավորապեսնույն ժամանակներում նշանավոր պատմագիր Հեկատեոս Միլեթացու (մոտավորապես մ.թ.ա. 476 թվականին)և պատմահայր Հերոդոտոսի կողմից։ Քսենոֆոնը նկարագրում է հայկականգյուղի կյանքի բազմաթիվ կողմերը և հայերի հյուրընկալությունը։

ՍՈՄԽԵԹԻ

Սոմխեթիան մի շրջան է, որը հայտնի է վրացիներին հին ժամանակներից՝ որպես Հայաստան։Վրացիներըհայերին «սոմեխի» են կոչում, իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։ Միջնադրյան վրացիժամանակագիրները հայերով բնակեցված շրջանն անվանում էին Սոմխեթի სომხითი, որըՀայաստանին տված աշխարհագրական անվանումն էր։18-րդ դարում «Սոմխիթին» փոխվեց «Սոմխեթի»՝ որպես վրացիների կողմից Հայաստանինտրված անվանում։ «Սոմխիթի» — «Սոմխեթի» տերմինը առաջ է քաշվել ժամանակակիցգիտնականների կողմից՝ վերցված «Սուխմի» կամ «Սոխմի» անվանումից, որը վերին Եփրատիերկայքով տեղակայված հնագույն տարածքի անվանումն էր։

Ա. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ

Դեռևս հնուց ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ուսումնասիրողները հայկական լեռնաշխարհիտարածքը նույնացրել են Եդեմական Դրախտի տարածքի հետ՝ մի կողմ թողնելով Դրախտի՝որպես երկնային կյանքի արտապատկեր լինելու փաստը, փնտրելով Դրախտի երկրայինաշխարհագրական տարածքը՝ հիմնվելով Ծննդոց գրքի վրա (Բ 8): Դա հիմնականում մի քանիփաստերի համադրման արդյունք էր, համաձայն որոնց՝ նախ առաջին մարդը ստեղծվել էՄիջագետքի տարածաշրջանին կյանք պարգևող մայր գետերի ակունքներում, ինչպես նույներկրամասում է գտնվում Ջրհեղեղից փրկվածների այն լեռը, որը եղել կամ համարվել էամենաբարձրը երկրամասում կամ նույնիսկ այն ժամանակվա պատկերացումներիհամաձայն՝ աշխարհում: Այն համարվել է «սրբազան օրենքների երկիր», Աստծու կամաստվածների բնակավայր, ովքեր այնտեղից տնօրինել են տիեզերքի ու ժողովուրդներիճակատագրերը:

ԳԻԼԳԱՄԵՇ

«Գիլգամեշ» էպոսը ստեղծվել է Ք.ա. 3-րդ հազարամյակում: Գլխավոր հերոսը Ուրուկ քաղաք–պետության կառավարիչ Գիլգամեշն է, որը մահից հետո աստվածացվել է: Մեզ հասել էԳիլգամեշի մասին պատմող 5 վիպերգ, որոնցից յուրաքանչյուրում նկարագրվում է նրահերոսություններից մի քանի հատված: «Գիլգամեշը և Աքքան» վիպերգում պատմվում է այնմասին, թե ինչպես Գիլգամեշի շնորհիվ Ուրուկ քաղաքը փրկվում է Քիշի տիրակալ Աքքայինհպատակվելուց:«Գիլգամեշը և անմահների լեռը» վիպերգում Գիլգամեշը, գիտակցելով, որ բոլորը մահանալուեն օրերից մի օր, որոշում է գնալ Անմահների երկիր և անմահություն բերել՝ կտրելով այնտեղիմայրիները: Իր հավատարիմ զինակից Էնկիդուի հետ նա սպանում է մայրիների հովանավորԽուվավային՝ նրա գլուխը ընծա բերելով գերագույն աստված Էնլիլին:Երկարատև արկածներից հետո Գիլգամեշը վերադառնում է Ուրուկ՝ համոզվելով, որանմահության հասնելու միակ ճանապարհը լավ գործեր կատարելն է:

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներիցմեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչևԿասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկականլեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: ՀենցԱրմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային: Սակայն այդ ժամանակաշրջանում ԱռաջավորԱսիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան:

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերիպատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթիթոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուներիբաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համարանմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն: Այս ավանդությունըառանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցողհայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելականտարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հինպատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասինև Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

ԿԱՅԾԻՔ

Ըստ իս հայերը եկվորներ չեն, քանիվոր հայաստանի մասին հիշատակումներ բազմաթիվաղբյուրներում չափազանց շատ են պատահականություն լինելու համար։

October 8

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակ (?-1592) - Azat Or

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։ 

Ես Քուչակս եմ վանեցի, 

Ի գեղէն Խառակոնիսայ, 

Լըցեր եմ հարիւր տարին, 

Էլ չի գար մտքիկս ի վերայ…. 

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։ 

Քուչակին վերագրվող հայրենները ունեն սիրային և պանդխտային բովանդակություն, որոնք գրված են միջին հայերենով։ 

<<Հայերեն>>կոչվող բանաստեղծությունը  չորստողանի ստեղծագործություն է,որի յուրաքանչյուր տողը 15 վանկ է և բաժանվում է 7-8 մասերի։ Միջնադարում բանաստեղծության այս տեսակը շատ տարածված էր։ 

Էրնեկ ես անո´ր կու տամ,որ առեր իւր եարն է փախեր, 

Ոնց որ ըզկամուրջն անցեր,ջուրն ելեր, զկամուրջն է տարեր. 

Ձընիկ – եղեմնիկ եկեր,զոտվընուն հետքն է կորուսեր. 

Առեր, ի պաղչան մըտեր,    ցորեկով զդընչիկն է պագեր: 

October 7

տնային աշխատանք

Ա)4/(√5)+1=4((√5)-1)/((√5)+1)((√5)-1)=4((√5)-1)/5-1=4*((√5)-1)/4=√5-1

Բ)13/(2√3)-5=13((2√3)+5)/((2√3)-5)((2√3)+5)=13((2√3)+5)/12-25=13((2√3)+5)/-1=-(2√3)+5)=(2√3)-5

Գ)A²-B²/√A-√B=(A²-B)(√A-√B)/(A+B)(√A-√B)=(A+B)(√A-√B)

Դ)A³/√X-3√Z=A(√X+3√Z)/(√X-3√Z)(√X+3√Z)=A³/X-9Z

October 7

1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

Ա. ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ

ուղտի ականջում քնած-դինջ

լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել

կրիայիքայլերով-դանդաղ

անկողին ընկնել-հիվանդանալ

գլուխ գլխի տալ-միասին մտածել

խելքի ծով-խելացի

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել, խելացի, դանդաղ, հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ-սրվակ

սայր-շեղբ

շիրիմաքար-տապան

շեմք-սեմ

նյարդ-ջիղ

շիվ-ոստ

Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր, աղաց, ավելի:

Մեր խնամին վերջում պարզվեց,որ լավ անձնավորություն է։
Խեղճ տատիկը հույս ուներ,որ իր զավակներից մեկը իրեն կխնամի։
Եթե նա ներկեր տան պատերը,տունը ավելի լավ տեսք կունենար։
Այնքան ներկեր էր օգտագործվել այդ նկարի վրա,ասես աշխարհի բոլոր երանգները պատկերված են դրա մեջ։
Տան տիկինը միայնակ աղաց ամբողջ միսը։
Մեր աղացի հետ խնդիրներ էին առաջացել,բայց վարպետ Սերոբը վերանորոքեց այն։
Ես նրան օրեցօր ավելի ու ավելի եմ հարգում։

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող-դառնահամ

ալիքներով ծփացող-ալեծուփ  

ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց

մտքերի մեջ մոլորված-մտամոլոր

ոսկուց ձուլված-ոսկեձուլ 

կյանքը սիրող-կենսասեր

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց ……..  ՝  դեռ  անցյալ …….  հաճախադեպ  տեղատարափ  ……..   ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն   ……..:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ    ……    մեղեդին  թախիծով  պարուրեց  ……   ՝  դաժան   …..   կարծրացած  հոգին և   ……..   նրան:

.(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

October 7

домашная работа

ВОПРОСЫ

  • Что такое месть?
  • Как вы понимаете фразу: «Глаз за глаз, зуб за зуб»?
  • Почему человеку нужно оставаться великодушным к братьям нашим меньшим?
  • Что такое великодушие?
  • Можно ли отомстить врагу?
  • Можно ли оправдать месть?
  • Что такое «кровная месть»?
  • Чем великодушие отличается от благородства?
  • Как убедить человека отказаться от мести?
  • Чем великодушие отличается от доброты?
  • Как научить подрастающее поколение великодушию?
  • Что значит достойно пережить поражение?
  • Сила или слабость человека проявляется в великодушии?
  • Как вы понимаете цитату из стихотворения А.С. Пушкина «Памятник» — «милость к падшим призывал»?
  • Почему человеку иногда приходится делать выбор между местью и великодушием?
  • Может ли мстительный человек быть счастливым?
  • Почему месть разрушает душу?
  • Согласны ли вы с мнением И. Фридмана: «Сладчайшая месть – это прощение»?
  • Какого человека можно назвать великодушным?
  • Какие качества присущи великодушному человеку?
  • Как вы понимаете выражение «сладкая месть»?
  • Великодушие – это сила или слабость?
  • Как, по-вашему, месть – это проявление трусости или мужества?

ОТВЕТЫ

Действие в отплату за причинённое зло, возмездие за что-то