May 16

Գլոբալ տաքացում

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում: Չնայած ջերմության հավաքման գործում օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացումը նշելու համար: 20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդն ավելացել է 1980 թվականից հետո: Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակն ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում՝ սկսած 1850 թվականից: Գլոբալ տաքացման պատճառների գիտական պարզաբանումը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի։ ԿՓՓՄԽ-ի (2007) Չորրորդ գնահատման զեկույցում 90 % հավանականությունով հաստատվեց այն, որ մարդկային գործոնով պայմանավորված ջերմաստիճանի փոփոխության մեծ մասը ջերմոցային գազերի խտության մեծացումն է: 

Ջերմաստիճանի փոփոխություններ 

1906-2005-ական թվականներին օդի մակերևույթային միջին ջերաստիճանը աճել է 0,74±0,18 °C-ով։ Տաքացման տեմպերը այդ փուլի երկրորդ կեսում համարյա երկու անգամ ավելի են, քան ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում։ Քաղաքային տեմպի էֆեկտը համարյա աննշան դեր է կատարել այդ պրոցեսում, կազմելով մոտավորապես 0,002 °C սկսած 1900 թվականից։ 

Համաձայն արբանյակային չափումների տվյալների, ներքին տրոպոսֆերայի ջերմաստիճանը սկսած 1979 թվականից աճել է տասնամյակում 0,13-0,22 °C տեմպով։ Գնահատման խաչաձև մեթոդները ցույց են տալիս, որ մինչ 1850 թվականը մեկ կամ երկու հազարամյակի ընթացքում ջեմաստիճանը մնացել է համարյա կայուն, ռեգիոնալ ֆլուկտուացիաներով, այնպիսին ինչպիսիք են Միջնադարյան ջերմային դարաշրջանը կամ Փոքր սառցադաշտային դարաշրջանը։ 

Տաքացումը, որը առաջանում է օդի ջերմաստիճանի անմիջական չափումներով, համաձայնեցվում են դիտումների լայն սպեկտրով, որոնք կատարվում են իրարից անկախ տարբեր հետազոտական խմբերի կողմից։ Այդպիսի դիտումների օրինակ կարող է լինել ծովի մակարդակի բարձրացումը (ջրի տաքացման ժամանակ թերմիկ աժով պայմանավորված), սառցադաշտերի հալումը, օվկիանոսի ջերմակլանման աճը, խոնավության աճը, գարնան վաղ սկսվելը։ Այդպիսի պատահական համընկնումների հավանականությունը համարյա հավասար է զրոյի։ 

Երկիրը գտնվում է Արեգակից ստացված դիսբալանսի և տիեզերքին տված էներգիայի վիճակում սկսած 1970-ական թվականներից։ Ավելցուկային էներգիայի ավելի քան 90%-ը կլանվում է օվկիանոսի կողմից, մնացած բաժինը գնում է մթնոլորտի ցամաքի մակերևույթի տաքացման վրա, ընդ որում մթնոլորտին բաժին է հասնում մոտավորապես 1%-ը։ 

Մի քանի տասնամյակների մասշտաբում մթնոլորտի տաքացումը համեմատաբար կայուն է, քան տասնամյակի կարգի մասշտաբում, 10 կամ 15 տարին հաճախ ցույց են տալիս տաքացման ավելի թույլ կամ ավելի ուժեղ տենդենցներ։ Այդպիսի համեմատաբար կարճաժամկետ տատանումները սահմանվում են տաքացման երկարաժամկետ տրենդով և կարող են ժամանակավոր ծածկել այն։ Մթնոլորտային ջերմաստիճանի հարաբերական կայունությունը 2002-2009-ական թվականներին, որը շատ ԶԼՄ-ներ և որոշ գիտնականներ անվանել են «ընդմիջում» կամ գլոբալ տաքացման «դադար», հանդիսանում է այդպիսի էպիզոդի օրինակ։ Չնայած մթնոլորտի մերձմակերևույթային ջերմաստիճանի աճի տեմպերը նվազել են այդ ընթացքում, օվկիանոսը շարունակել է կուտակել ջերմություն, ընդ որում ավելի մեծ խորությունների վրա, քան առաջ։ 

Դտիումների ընթացում ամենաշոգ տարին, սկսած 19-րդ դարի վերջից, համարվում է 2015 թվականը, երբ միջին ջերմաստիճանները 0,13 աստիճանով գերազանցում էին 2014 թվականի անցած ռեկորդային համանման ցուցանիշները։ Դրան հաջորդում են 1998, 2005 և 2010 թվականները, որոնց միջև տարբերությունները վիճակագրորեն աննշան են։ Ինչպես նշված է 2014 թվականը Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության (ՀՄԿ), 13-ը 14 ամենաջերմ տարիներից մետերոլոգիական դիտումների պատմության ընթացքում արդեն ներկայիս XXI հարյուրամյակում, 2000-ական տասնամյակներում դարձել է ամենատաքը։ 

1986-2013 թվականների ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի ավելի շոգ էր քան 1961-1990 ժամանակաշրջանի տարիները։ 1998 թվականի ջերմաստիճանի վրա ներգործություն ունեցավ հարյուրամյակի ընթացքում ուժեղ Էլ Նինյու երևույթը։ 

Երկրագնդի տարբեր շրջանների ջերմաստիճանը փոփոխվում է տարբեր կերպ։ Սկսած 1979 թվականից ցամաքի վրա ջերմաստիճանը երկու անգամ ավելի արագ է աճում քան օվկիանոսի վրա։ 

Օվկիանոսի վրայի օդի ջերմաստիճանը դանդաղ է աճում մեծ ջերմունակության և գոլորշիացման վրա ծախսվող էներգիայի պատճառով։ Օվկիանոսում ջերմության դանդաղ տեղաշարժման հետևանքով հյուսիսային կիսագունդը ավելի արագ է տաքանում, քան հարավայինը, ինչպես նաև իր ներդրումն է ունենում բևեռային գոտիների ալբեդոյի տարբերությունը։ Արկտիկայում տաքացման տեմպերը երկու անգամ ավել են միջերկրականներից, ընդ որում այնտեղ ջերմաստիճանը տարբերվում է խիստ փոփոխականությամբ:։ Չնայած Հյուսիսային կիսագնդում ջերմոցային գազերի էմիսիան շատ ավելի բարձր է, քան Հարավայինում, սակայն տաքցման պատճառը դրանում չէ, քանի որ հիմնական ջերմոցային գազերի կյանքի տևողությունը թույլ է տալիս նրանց էֆեկտիվորեն տեղաշարժվել մթնոլորտում։ 

Օվկիանոսների թերմիկ իներցիան և կլիմայական համակարգի այլ տարրերի դանդաղ ռեակցիան ցույց են տալիս, որ կլիմային, հավասարակշռված վիճակի հասնելու համար, անհրաժեշտ են հարյուրամյակներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթնոլորտում ջերմոցային գազերը 2000 թվականին կկարգավորվեն, որից հետո տեղի կունենա 0,5 °C-ով հետագա տաքացումը 

Գլոբալ տաքացում. Ջերմաստիճանի բարձրացումը 


Posted May 16, 2022 by armanmeliqyan in category Լանդշաֆտագիտ․ և էկոլոգիայի հիմունքներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*