January 30

Լեռնանիստ

Լեռնանիստ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։ Մենք մեկնեցինք Երևանից դեպի Լեռնանիստ: Ճանապահին հետաքրքիր զրույցներ էին ընթանում: Լեռնանիստ մի հիանալի և ցուրտ միջավայր էր։ Ես ընկերներիս հետ սահում և ուրախանում էի։
Ժամանակը շատ աննկատ էր անցնում։Սահելուց հետո շատ էինք հոգնել , բոլորս գնացինք տաքացանք և պատրաստվում էինք արդեն մեկնել , բայց մեր մեքենան սառույցի պատճառով չէր կարողանում տեղից շարժվել։ Տղաներով հրեցինք և վերջապես կարողացանք հանել այդ սառույցի վրայից , բայց մեկ մետր առաջ գնալուց հետ  մեր մեքենան չկարողացավ բարձրանալ որովհետև ցածր էր ։Դժվարթյամբ բայց կարողացանք դուրս գալ այդ իրավիճակից: Շատ ուրախ ու անմոռանալի օր ունեցա: Ինչի համար շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց ովքեր կազմակերպել էին մեր մեկօրյա հանգիստը: